ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Պղծել, պղծել մինչև վերջ

Պղծել, պղծել մինչև վերջ
29.01.2024 | 19:48

Սա Մայր Հայաստանի հուշարձանն է:

Այն խորհրդանշում է Հայրենիքը, որը խաղաղություն է ձեռք բերում ուժի միջոցով և հիշեցնում է այն կանանց, ովքեր պայքարել են իրենց երկրի համար։

Ըստ Ավինյան Տիգրանի, այստեղ կամ մոտավորապես այստեղ են տեղափոխվելու օղակաձև այգու թենիսի կորտերը:

Կարծում եմ` սրանից ավելի կատարելագործված երկրի պատմությունը և խորհրդանիշները պղծել դեռ ոչ ոք չի կարողացել:

Միգուցե օրերից մի օր սրանք Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ, ռեգբիի մարզադաշտ կառուցեն:

Այլևս չեմ զարմանա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ